կարևոր
17536 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-13 13:30
Աշխարհ Տարածաշրջան Քաղաքական

Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Հասան Նասրոլլահին

Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Հասան Նասրոլլահին

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Բեյրութում հանդիպել ու զրուցել է Լիբանանի «Հեզբոլլահ» կուսակցության գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։

Իրաքից հետո, Լիբանանը Ամիր Աբդոլլահիանի տարածաշրջանային այցի երկրորդ հանգրվանն է։ Բաղդադում նա բանակցություններ է վարել Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ։ 

«Արեւմտյան որոշ պաշտոնյաներ ինձ հարցրին, թե արդյո՞ք հնարավոր է նոր ճակատներ բացվեն իսրայելական կեղծ ռեժիմի դեմ։ Բնականաբար, ռազմական հանցագործությունների շարունակման ու Գազայի մարդկային շրջափակման պայմաններում՝ ցանկացած իրադարձություն ու որոշում, դիմադրության մյուս հոսանքներից կարելի է սպասել» ,-Բեյրութի օդանավակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ամիր Աբդոլլահիանը։ Նա նաեւ նշել է, որ Իրանի նախագահ Ռաիսին ինտենսիվ բանակցություններ է վարել տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ։ Իրանի ԱԳՆ ղեկավարը վստահեցրել է, որ այդ բանակցությունները կշարունակվեն Պաղեստինին աջակցելու ռազմավարության համատեքստում։