կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-19 11:35
Տարածաշրջան

Տարածաշրջանային շատ իրադարձություններ ուղղված են Իրանի դեմ. Ամիր Խաթամի

Տարածաշրջանային շատ իրադարձություններ ուղղված են Իրանի դեմ. Ամիր Խաթամի

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին, անդրադառնալով անցած տարվա արդյունքներին հայտարարել է. «Տարածաշրջանային իրադարձությունները, ներառյալ՝ Իրաքում կառավարության փոփոխությունը, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի, գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի դեմ ահաբեկչական հարձակումները, Լիբանանում Ընդդիմադիր ճակատի դեմ քարոզչությունը, Սիրիայում արտաքին միջամտությունը, Եմենի ժողովրդի դեմ պատերազմը, Ղարաբաղյան պատերազմը և Աֆղանստանի պատերազմը, սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը ուղղված էին Իրանի դեմ: Սակայն, ի վերջո, մենք տեսանք, որ թշնամիների դավադրությունը ոչ միայն տապալվեց, այլև իրավիճակը տարածաշրջանում լուծվեց ի վնաս ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների»:

Ըստ ԻՌՆԱ գործակալության՝ պաշտպանության նախարարը հավելել է, որ հիմնական առաջարկությունն ու պահանջն է` փորձել հաղթել տնտեսական պատերազմում և հաջորդ տարի առավելագույնս օգտագործել ՊՆ-ի ակտիվներն ու արտադրական ռեսուրսները, «որպեսզի 1400 թվականին (2022 թ․) մենք կարողանանք ավելի շատ բաների հասնել»: