|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Լրատվամիջոցները հայտնում են, որ Իրաքի նախագահ Բարհամ Սալիհի հեռախոսահամարը ներառվել է իսրայելական լրտեսող Pegasus ծրագրի ցուցակում։ Նրանք լրտեսել են նաև Էմանուել Մակրոնին, Պակիստանի նախագահ Իմրան Խանին և աշխարհի շատ այլ քաղաքական գործիչների՝ ինչպես ներկայիս, այնպես էլ նախկին:
Ըստ The Washington Post–ի՝ Pegasus–ում առկա 50,000 համարների ցուցակում հայտնաբերվել են հարյուրավոր քաղաքական գործիչների, դիվանագետների և լրագրողների համարներ:
Pegasus ծրագիրն ի վիճակի է ներթափանցել սմարթֆոններ և գողանալ հաղորդագրությունները, ձայնագրել խոսակցությունները, մուտք գործել սոցիալական ցանցեր, տիրապետել գաղտնաբառերին, նկարներին, տեսանյութերին: Նույնիսկ հեռակա կերպով միացնել տեսախցիկն ու խոսափողը: Այս ամենը տեղի է ունենում առանց հեռախոսի տիրոջ իմացության:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ Իսրայելին հասանելի չէ մասնավոր ընկերության կողմից մշակված ծրագրով հավաքված տեղեկատվությունը: