Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտոնապես հաստատվում է՝ Հայաստանը ձեռք է բերել Pegasus լրտեսող ծրագիրը, որով ապօրինի գաղտնալսումներ են իրականացվում։ Առնվազն երկու մարդ արդեն Apple-ից նախազգուշացվել է, որ իրենց լսում են։
Անվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հայաստանում երկու անձի բջջայինում գործում է լրտեսող ծրագիր։
«Այս գիշեր Հայաստանում առնվազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված»,- գրել է Մուրադյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանը 7 մլն դոլար արժողությամբ «Pegasus» համակարգ է ձեռք բերել: Այլ երկրներում այս համակարգը կիրառում են արտաքին հետախուզության մեջ, որ գաղտնալսեն նրան, ով վտանգ է ներկայացնում երկրի անվտանգության համար:
Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը մշակվել է իսրայելական NSO Group ընկերության կողմից: Ծրագիրն առանց օգտատիրոջ տեղեկության կարող է ներբեռնվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա, կարող է հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացնել տեսախցիկը և խոսափողը առանց սեփականատերերի իմացության։
Pegasus ծրագիրն օգտագործվել է ամբողջ աշխարհում ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների նկատմամբ կիբերհարձակումների համար։ Դեռևս ամիսներ առաջ հրապարակել էինք նաև մի քանի լրագրողական կազմակերպության պատմությունները Pegasus լրտեսող ծրագրի մասին։