Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի առավոտյան կգումարի Պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ՝ կապված Pegasus էլեկտրոնային լրտեսական ծրագրի հետ: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:
«Հետաքննություն է սկսվել, հանրապետության նախագահն այսօր առավոտյան կհրավիրի Պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ, որի թեման կլինի այս գործը»,- ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Ատալը:
Հուլիսի 18-ին Ֆրանսիայում տեղակայված «Forbidden Stories» ՀԿ-ն և աշխարհի 17 լրատվամիջոցներ հետաքննություն են հրապարակել` պնդելով, որ մի շարք երկրներ կարող էին լրտեսել առնվազն 50,000 մարդու ամբողջ աշխարհում` կիրառելով Իսրայելի NSO Group-ի Pegasus էլեկտրոնային լրտեսական համակարգը:
Երեքշաբթի Ֆրանսիայի կենտրոնական դատախազությունը հայտնել էր, որ երկիրը հետաքննություն է սկսել այդ համակարգի միջոցով իր լրագրողների խոսակցությունների գաղտնալսման վերաբերյալ: