Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Այս օրերին Ադրբեջանն ակտիվացրել և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը` բացահայտ տարածքային պահանջներով: Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«4 օր առաջ` սեպտեմբերի 25-ին անցկացվել են խոհրդարանական լսումներ և քննարկել «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգն իրացնելու հարցեր:
Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի պատերազմից հետո Ադրբեջանը պետական մակարդակով ակտիվացրել է Հայաստանի նկատմամբ թշնամանքը` առաջ բերելով, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգը, մշակելով Հայաստանից պահանջելու ենթակա իբր վնասների հատուցման միլիարդավոր (այս պահին ընդհանուր 20 միլլիարդի մասին է) ԱՄՆ դոլաների նոր պահանջներ:
Մենք շարունակում ենք այս ուղղությամբ մանրամասն ուսումնասիրությունները` ադրբեջանական թշնամանքը վեր հանելու և դրա դեմ պայքարի համար»,- գրել է Թաթոյանը: