|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայկական իրականությունում (Հայաստանում և Սփյուռքում) վերջին շրջանում ակտիվորեն տարածվում է այն թեզը, որ «իրականում Հայաստանի ու Թուրքիայի մեջ ոչ մի էական խնդիր չկա։ Այս մասին գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Առկա կոնֆլիկտի պատճառը
ա) հայերի ունեցած ծավալապաշտությունն է դեպի թուրքերի տարածք և
բ) արտաքին ուժերի (հատկապես՝ Ռուսաստանի) խառնակչությունը։
Նման պնդումները առաջիկա ամիսներին լինելու են էլ ավելի հաճախակի։
Հայ-թուրքական հակամարտության այսպիսի մեկնաբանությունը ոչ միայն հակագիտական է և հակասում է իրականությանը, այլև հեշտ ապացուցելի է հակառակը։
Եվ այս մասին շուտով ավելի հանգամանալից կգրեմ։
Մինչ այդ մի օրինակ այն բանի, որ տարածաշրջանում թուրքական ծավալապաշտությունն ուղղված է բոլորի դեմ, այլ ոչ թե միայն հայերի (ինչը վերոնշյալ հիմնավորման առանցքային «փաստերից է»)։
Այսպես, եթե օկուպացված հայկական Շուշին հայտարարվել է Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, ապա Ադրբեջանի պետությունում ապրող ամենամեծ տեղաբնիկ ժողովուրդներից մեկը՝ իրանալեզու թալիշների գլխավոր կենտրոններից Լենքորանը այս տարի հայտարարվել է Թյուրքական աշխարհի երիտասարդական մայրաքաղաք։ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին անում է ամեն բան, որպեսզի լիարժեք ասիմիլացնի տարածաշրջանի բոլոր բնիկ՝ ոչ թյուրքական ժողովուրդներին կամ դրանց մղի դուրս։
Այլ կերպ ասած՝ թյուրքական ծալավապաշտությունը ոչ թե բխում է այս կամ այն ժողովրդի՝ թուրքերի հանդեպ տածած վերաբերմունքից, այլ Թուրքիայի և վերջինիս կցորդ Ադրբեջանի՝ մեր տարածաշրջանում ունեցած աշխարհաքաղաքական բնական մղումներից։
Իսկ այդ մղումներին ընդառաջ ցանկացած զիջումը ավելի անխուսափելի է դարձնում հաջորդ զիջման պարտադրանքը։
Քարտեզում թալիշական միավորներից մեկն է՝ Թալիշական խանությունը։