Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի գրասենյակում հանդիպում եմ ունեցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։
Հանդիպման ընթացքում ծանոթացել եմ նրանց խնդիրներին, լսել բողոքներն ու առաջարկությունները, պատասխանել հուզող հարցերին։
Մեր հայրենակիցների բարձրացրած խնդիրները խորքային են, բազմաթիվ ու բազմաշերտ, որոնք անհապաղ լուծում են պահանջում։
Արձանագրելով բազմաթիվ խնդիրները, փորձելու եմ շատ արագ բարձրաձայնել դրանց մասին և հնարավորության սահմաններում լուծումներ գտնել իրավիճակը փոխելու համար։
Այս դժվար օրերին բոլորիս պարտքն է հոգատարություն ցուցաբերել արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ։
Արցախի մեր հայրենակիցների հետ պայմանավորվեցինք, որ նման հանդիպումները պետք է շարունակական բնույթ կրեն։
Անցած օրերին ՀՅԴ Շիրակի Մարզային կառույցի, ՀՕՄ-ի և ՀՀԿՄՄ-ի (Համազգային) միջոցով օժանդակություն է տրամադրվել բռնի տեղահանված արցախահայերի շուրջ 250 ընտանիքների։
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեության ներկայացուցիչ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր