07 12 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
Հայաստանից վերջին 2 օրերին շուրջ 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ և տեղափոխել բռնի տեղահանված 2900 անձի: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Նախօրեին արդեն Գորիսից Ստեփանակերտ մեկնած ավտոբուսները կեսգիշերից հետո վերադարձել են: Վերջին երկու օրերի ընթացքում շուրջ 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ և վերադարձել, որի արդյունքում 2900 անձ տեղափոխվել են Գորիսի կամ Վայքի կենտրոններ»,-ասաց մամուլի քարտուղարը:
Բաղդասարյանի խոսքով՝ տեղափոխված այդ անձինք հիմնականում եղել են ծերեր, խոցելի խավի ներկայացուցիչներ, և այս մարդկանց հոգածությունն առավել կարևոր է պետության համար: