|
Փոխարժեքներ
31 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մարդասիրական արձագանքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Միացյալ Թագավորության կառավարությունը:
Հայտարարությունում ասվում է, որ ֆինանսավորումը նախատեսված է անհրաժեշտ դեղորայքի, բժշկական ծառայությունների և այլ էական աջակցություն տրամադրելու համար Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում խոցելի անձանց:
1 միլիոն ֆունտ ստերլինգ ֆինանսավորումը կաջակցի ԿԽՄԿ-ին, որն աշխատում է վիրավորներին տեղափոխելու և տեղահանված ընտանիքներին կապի մեջ պահելու համար:
Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոխերտին ասել է, որ ֆինանսական այս փաթեթը կօգնի պաշտպանել ընտանիքներին և կարևոր օգնություն կլինի խոցելի մարդկանց համար: