|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Պաշտոնական Երևանը հրաժարվել է Արցախից բռնի տեղահանվածներին ՌԴ–ի մարդասիրական օգնությունից։ Այս մասին Sputnik Արմենիայի փոխանցմամբ ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը Երևանից։
«Պաշտոնական Երևանը հրաժարվել է Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող ռուսական մարդասիրական օգնությունից», – ասել է նա։
Նշենք, որ ավելի վաղ «Եվրասիա» ՀԿ–ն հայտնել էր, որ մարդասիրական ակցիայի շրջանակներում օգնություն է ստացել ընդհանուր առմամբ 7000 արցախցի։
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին աջակցող մարդասիրական ակցիան իրականացնում է «Եվրասիա» ՀԿ–ն` «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» ՀԿ–ի հետ համատեղ, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ։