կարևոր
3427 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-24 11:53
Արցախ Հասարակություն

Այս տարիքում արդեն 3 պատերազմ ենք տեսել, արդեն 3 անգամ դողացել ենք մեր ընտանիքներին կորցնելու վտանգից

Այս տարիքում արդեն 3 պատերազմ ենք տեսել, արդեն 3 անգամ դողացել ենք մեր ընտանիքներին կորցնելու վտանգից

Ֆեյսբուքյան օգտատեր Մերի Ղուլյանը գրում է․

«Նկարում ես ու մորաքրոջս տղան ենք։

Երկուսիս ընտանիքները հիմա Արցախում են։

Վերջին անգամ իրենց տեսել ենք 10 ամիս առաջ և չգիտենք՝ այլևս կարողանալու ենք տեսնել թե՝ ոչ….

Օրական խոսում ենք ընդամենը 1 անգամ, միայն հարցնելով՝ ոնց են։

Իրենք, բնականաբար, պատասխանում են, որ լավ են։

Տեղահանված, ամեն ինչ կորցրած, թերսնված, չքնած, թշնամու քթի տակ՝ ասում են, որ լավ են։

Ես 28 տարեկան եմ, եղբայրս՝ 19։

Այս տարիքում արդեն 3 պատերազմ ենք տեսել, արդեն 3 անգամ դողացել ենք մեր ընտանիքներին կորցնելու վտանգից….

Այս ամեն ինչը չեմ գրում՝ որ մեզ խղճաս, ես ատում եմ, որ ինձ խղճում են։

Այս ամեն ինչը գրում եմ՝ որ մի կողմ թողես քո՝ «դե ես ի՞նչ կարամ անեմ»-ները, «ասենք Նիկոլը գնա, ո՞վ պիտի գա»-ները, «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»-ները և վաղը՝ 24.09.23-ին, ժամը 18:00-ին գաս Հանրապետության հրապարակ՝ որպեսզի ես, մորաքրոջս տղան և մեր նման շատ շատերը կարողանանք նորից տեսնել մեր ընտանիքներին»։