կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-25 12:58
Քաղաքական

Իմ այս տարիքում էլ ինչ իմաստ ունի. ՀՀԿ ամենատարեց պատգամավոր

Իմ այս տարիքում էլ ինչ իմաստ ունի. ՀՀԿ ամենատարեց պատգամավոր

ՀՀԿ խմբակցության ամենաավագ պատգամավոր` 71-ամյա  Մկրտիչ Մինասյանն այլևս չի ցանկանում պատգամավոր դառնալ: Այս մասին նա ասաց Yerkir.am-ի հետ զրույցում: Պատգամավորը նշեց, որ ինքը չի պատկանում այն մարդկանց թվին, ովքեր ամեն գնով ցանկանում են պատգամավոր դառնալ:

«Իմ այս տարիքում էլ ինչ իմաստ ունի: Ինչը սկիզբ ունի, ունի նաև վերջ: Այսքան տարի պատգամավոր եմ եղել, հիմա ժամանակն է ճանապարհ բացել երիտասարդների համար, բայց ոչ թե ամբարտավան երիտասարդների, այլ` բանիմաց, քաղաքակիրթ երիտասարդների համար»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Նա միաժամանակ հավելեց. «Եթե իմ կուսակցությունը որոշի, որ ես անելիք ունեմ խորհրդարանում, այլ հարց է, բայց ես գտնում եմ, որ պետք է ճանապարհ տանք երիտասարդներին»:

Նշենք, որ Մկրտիչ Մինասյանն արդեն 14 տարի է` ԱԺ պատգամավոր է:

Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ավագ ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ չեն ցանկանում ընդգրկվել ցուցակում: Այդ պատգամավորներն են` Ռազմիկ Զոհրաբյանը, Համլետ Հարությունյանը, Վրեժ Մարկոսյանը: