կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-08 18:15
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ գեղախռիկին ուզում եմ խռիկ տան ստեղից․ ի՞նչ են մտածում հանրահավաքի մասնակիցները Փաշինյանի մասին

«Փաշինյանը դավաճան է» կանչող միջին տարիքի կնոջը ոստիկանները  բերման ենթարկեցին «Հայաստան» դաշինքի կազմակերպած դիմադրության հանրահավաքի հրապարակից՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նա ասում էր, որ դեմ է Փաշինյանի և Ալիևի քաղաքականությանը հաղորդակցական ուղիների ապաշրջափակման ուղղությամբ։

Հանրահավաքի մեկ այլ մասնակից տարակուսեց՝ աշխարհում այդպիսի բան եղե՞լ է, որ այդքան մահերից, ավերածությունններից հետո ղեկավարն էլի մնա ու ղեկավարի։

«Էդ գեղախռիկին ուզում եմ խռիկ տան ստեղից»,-ասաց տարեց կինը, որը, չնայած համավարակի սպառնալիքին, դիմակն ամուր դրած եկել էր հանրահավքի։

Նա նկատեց, որ ոստիկաններն ավելի շատ են, քան ժողովուրդը․ «Ո՞ւմ հաշվին են դրանք սաղ․․․»։

Հանրահավաքի մասնակիցը նշեց, որ դիմադրության շարժումից ակնկալիքը մեծ է։

«Ինչ ապրել ենք՝ Քոչարյանի օրոք ենք ապրել։ Այդ մարդն ինչ արել էր՝ պախարակեց, խայտառակեց․․․ Քոչարյանի ու Սերժի մեղավորությունն այն էր, որ չկարողացան դեմն առնել, հակառակը ապացուցել, ձայն չհանեցին, բանի տեղ չդրին, եկանք, հասանք այս օրվան»,-ասաց հանրահավաքի մասնակիցը։

Մեկ այլ մասնակից էլ ասաց, որ եկել է պայքարելու, որպեսզի ՆԻկոլ Փաշինյանը հրաժարական տա, հեռանա։

«Ոչ մի հարցով չի օգնում ժողովրդին, ինչ հարցով դիմում ենք՝ լրիվ բացասական։ Եկել եմ պայքարելու, որպեսզի հասնենք հաղթանակների»,-ասաց հանրահավքի մասնակիցը։

Նա վստահ է, որ ժողովրդին միավորելով՝ կհասնենք հաղթանակների։

Մանրամասն՝ տեսանյութում․