կարևոր
2593 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-21 12:27
Քաղաքական

ՀՀ-ն միայնակ է թողել Արցախին Բաքվի դեմ, ոչ մեկ իրավունք չունի մեղադրել նրանց թուղթ ստորագրելու համար․ Օհանյան

«Հանրապետության վարչապետ կոչեցյալը երեկ իր ելույթում կարեկցանքի անգամ մի խոսք չասաց Արցախի հետ կապված։ Անգամ զոհերի վերաբերյալ կարեկցանքի մի բառ չասաց։ Խաղաղության գնալուց էր խոսում ու այլ բաներից։ Ալիևը շարունակելու է իր հանցագործ ճնշումները Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Չի կարելի անընդհատ հանդուրժել, որ փողոցից ինչ-որ մեկը, նախկին ինչ-որ թղթակից, եկել է իշխանության ու ինչպես ուզում է, այնպես էլ պտտեցնում է այս երկիրն ու այս ժողովրդին։ Հասկացեք, որ սա ուղղակի անընդունելի է։ Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի ու հեռու տանի այդ մարդուն իշխանության ղեկից։ Ժողովուրդ, մեկը ես իշխանության ձգտում չունեմ, ժողովուրդը թող ինքը ընտրի իր իշխանությանը, բայց ոչ սրան, որը մեծ քար է նետել Հայաստանի ու Արցախի վրա»,- հավելեց նա։