Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը, որով վերջինս երկրորդ անգամ չէր ստորագրել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին աշխատանքից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը և այն ուղակել ՍԴ։ Գրառման մեջ ասվում է․
«Ինչպես եւ ենթադրելի էր՝ Արմեն Սարգսյանը հերթական անգամ գործարքի գնաց իշխող ուժի հետ:
Արդյունքում՝ Արմեն Սարգսյանը կոպտորեն խախտեց Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Սակայն ամեն անգամ, երբ Արմեն Սարգսյանը պետք է կարևոր նշանակություն ունեցող հարցով իրականացնի իր անկյունաքարային սահմանադրական լիազորությունը՝ հետեւի Սահմանադրության պահպանմանը, ականատես ենք լինում մի այնպիսի հանգուցալուծման, որ համոզվում ենք, որ ավելի է լավ է Արմեն Սարգսյանն անգամ թուղթ ստորագրելու լիազորություն չունենա...
Թե չէ սահմանադրական փոփոխություն, կիսանախագահական կառավարման մոդել...»։