Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ ԳՄ անդամ, հրապարակախոս, թարգմանիչ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԴԱՎԱՃԱՆԸ ՄԵՐ ԱՆՈՒՆԻՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ
Ամենածանր մղձավանջում չէինք կարող երևակայել այն, ինչ տեղի ունեցավ: Պարտությունը շարունակվում է՝ հատելով անդառնալիության բոլոր կետերը:
Հայաստանը նման է ավազե ժամացույցի, որի վերին հատվածը վաղուց դատարկ է:
Երկրի ղեկը շարունակում է պահել դավաճան և ոչնչատեսիլ մի ստահակ՝ դրա դիմաց տալով ամեն բան, ինչ հնարավոր է, ինչ ուզում են: Նա անգամ չի ծախում, պարզապես տալիս է, տալիս է անսակարկ, անդիմադրություն ու անվերապահ, առանց բանակցելու՝ բանավոր համաձայնություններով...
Դավաճանը նաև հիվանդ է, փառասեր ու անբարոյական. նրան չեն կանգնեցնում զոհերը, կորուստները, պետականության և ինքնիշխանության կոլապսը, մարդկային նզովքն ու ատելությունը:
Սեփական երկրում պատանդի վերածված և երկիրը գաղութայնացման տանող դավաճանը, հերթական գիշերային դավադրությանն է պատրաստվում: Բարոյական, քաղաքական և իրավական լեգիտիմություն չունեցողը մոսկովյան պայմանագրի ստորագրմանն է պատրաստվում, և այդ ամենը ժողովրդի թիկունքում, մեր հասարակության կողմից մերժված, իրեն պարտադրած ինքնամեկուսացման մեջ:
Ստահակի և մեր պետության մեկուսացումը վաղուց է սկսվել. հետպատերազմյան այս ողջ ընթացքում Հայաստանը չի օգտվել միջազգային իրավունքի ոչ մի հնարավորությունից, պահանջատեր չի եղել, չի սկսել և ոչ մի քաղաքաիրավական գործընթաց, ուր փորձ կարվեր պաշտպանել մեր պետականության շահերը, գնահատական կտրվեր Ադրբեջանի կամ Թուրքիայի ագրեսիային, հիմք տալով մեր ապագա բանակցային գործընթացներին:
Սպասել, թե մեր ազգային շահերը խորապես դավաճանած, քաղաքականապես տգետ, երկխոսելու մեջ խեղկատակ, մարդկայնորեն ու միջազգայնորեն նվաստացած մեկն ի զորու է ազգային կենսական շահեր հետապնդել ու պաշտպանել դրանք, անիմաստ է և անպտուղ:
Նրա ստորագրած, նրա մշակած և նրա կողմից համաձայնած ցանկացած փաստաթուղթ մեր հասարակությունը պետք է մերժի և առ ոչինչ գնահատի:
Դավաճանը հայ ժողովրդի անունից և մեր հեռանկարի հետ կապված որևէ փաստաթուղթ ստորագրելու և պարտականություններ ստանձնելու իրավունք չունի»: