|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նախագահի իմպիչմենտին հասնելու համար ԱԺ-ում պետք է առավելություն ունենալ: Խորհրդարանի միջոցով որակական փոփոխություններ ապահովելու համար պետք է քանակական առումով մեծ ներկայություն ապահովել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը եւ հավելեց, որ ճիշտ աշխատելու դեպքում ընդդիմությունը խորհրդարանում կարող է 50 տոկոսից ավելի ձայներ հավաքել:
Խնդիրն, ըստ նրա, այն է, որ երեք նախագահների փորձն էլ ցույց է տալիս, որ կառավարման նախագահական համակարգը Հայաստանի համար թունավոր է, երբ անգամ ամենափոքր հարցերը լուծվում են նախագահի շրջանակում:
Անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից այլ ուժերի հետ հավանական համագործակցություններին` Վ. Հովհաննեսյանը նշեց, որ համագործակցության առաջարկություն եղել է, բայց չցանկացավ նշել, թե որ ուժերն են այդ հարցով դիմել: