|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, կարծես թե, բավականին անլուրջ է մոտեցել Երևանի ավագանու ընտրություններին՝ չնայած քաղաքապետ դառնալու հայտ է ներկայացրել և դռնեդուռ քարոզարշավի դուրս եկել:
Բանն այն է, որ ինչպես «Ժողովուրդ» օրաթերթն էր գրել, նրանք սկսել էին քարոզարշավն առանց նախընտրական ծրագրի։ Հիմա էլ պարզվում է, որ նա թիմ չունի և այս օրերին շտաբում անհանգստություն կա:
Լուրեր կան, որ նա այս օրերին մարդիկ է փնտրում, որպեսզի Երևանում առկա բոլոր 474 տեղամասերում ունենա իր վստահված անձինք, որպեսզի վերջիններս հետևեն ընտրությունների ընթացքին։
Սակայն դեռ թիմում այդքան մարդ չի հավաքվել, և այդ խնդիրն այժմ իսկապես լուրջ է նախկին քաղաքապետի համար։ Այս պահին թիմը փորձում է համապատասխան մարդկանց գտնել։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում