|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Երեկ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արթուր Խաչատրյանը ու Արմենուհի Կյուրեղյանը հանդիպել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային
կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիի հետ։
Ողջունելով հյուրերին Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ ներկայացուցիչներին խմբակցության նամակին արագ և պատշաճ արձագանքելու, հանդիպում նախաձեռնելու, ինչպես նաև
Հայաստանում իրականացրած գործունեության համար։ Թիերի Ռիբոն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց Կարմիր Խաչի գործունեությունը բարձր գնահատելու համար։
Հանդիպման մասնակիցները քննարկեցին ԿԽՄԿ-ի աշխատանքը արդիական մարդասիրական խնդիրների շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ անձանց, Լաչինի միջանցքով տեղաշարժի, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության հետևանքով 1990-ականներից և 2020 թ․-ից անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանն առնչվող հարցերին։