|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ քննարկել է «Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը»։Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Բայրամովը «գոհունակություն է հայտնել Լաչինի ճանապարհով մեքենաների, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի, ապրանքների և քաղաքացիների ազատ տեղաշարժի կապակցությամբ»։ Ադրբեջանի արտգործնախարարը հերթական անգամ ասել է, թե անհիմն են Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար լարված իրավիճակի մասին հայկական կողմի պնդումները։
Նշենք, որ այս հայտարարությամբ, փաստացի Բայրամովը հակադարձում է ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։ Ի դեպ, Բաքուն դեռ չի կատարել դատարանի որոշումը՝ բացել Լաչինի միջանցքը։