|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանն «ազգակործան պատուհաս» է որակել Նիկոլ Փաշինյանին, սակայն նրա կողմնակիցներն ու երբեմնի գաղափարակիրներն ակտիվ աջակցում են «ազգակործան պատուհասի» իշխանության վերարտադրությանը՝ մասնակցելով Երեւանում ՔՊ-ի քարոզարշավին։ Օրինակ, ակտիվ մասնակցողներից մեկը Հակոբ Հակոբյանի՝ Լեդի Հակոբի որդին է՝ Խաչիկ Հակոբյանը, ով Երեւան-Թուրքիա ֆուտբոլային խաղի դիտման ժամանակ ՔՊ շտաբում հսկում էր Ավինյանի թիկունքը։ Նույնն էր անում նաեւ ՀԱԿ-ի հայտնի Աբուլիկը։
Մեր աղբյուրներն ասում են, որ երկու երիտասարդներն էլ «անշահախնդիր» չեն աջակցում Ավինյանին, նրանք բազմաբնակարան շենքերի բիզնես ծրագրեր ունեն եւ շինթույլտվությունների ակնկալիքներ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում