Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զարմացած եմ, որ կան մարդիկ, որ սպասում են ԼՏՊ հարցազրույցին, այն էլ՝ թուրքական քարոզչախողովակ հ1-ով։ Քրիստոնյա՞ չեք, չգիտե՞ք, որ չար ծառը չի կարող բարի պտուղ տալ։ Իսկ եթե այդ սկզբունքային իմացությունը չի օգնում, և շատ եք ուզում փաստն իմանալ, ասեմ… Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանը։
«ԼՏՊ, իր կապիտուլյացիոն ոգուն համահունչ, Էջմիածնի հանդիպման ժամանակ, առերես ուրանալով կապիտուլյանտին և անվանարկելով նրան, ներկաներին առաջարկել է բոլորով գնալ նրա մոտ և ասել՝ «ի՞նչ թուղթ են դեմ տվել քեզ, արի՛՝ օգնենք, հնարավորինս քիչ կորուստներով ստորագրի»։
Ժամանակին ԼՏՊ-ին քաղաքական սնանկության հասցրած անձի/անձանց առարկությանը, թե «եկել ես, որ Նիկոլի փրկության պլա՞ն առաջարկես մեզ», հիմնադիր կապիտուլյանտը պատասխանել է, թե «դուք չեք հասկանում, սա գիժ ա, սա ամեն ինչ կհանձնի, ավելի լավ ա՝ հիմա»։ Կարճ ասած՝ 1997 թ․-ի լոլոները։
Չկա Հայաստանի քաղաքական դաշտն ավելի շատ թունավորած մարդ, քան այս անձը։ Նա գործել է քաղաքական հայության դեմ մեծագույն հանցանքը՝ վերջինիս ներարկելով «ընտելացված անօգնականության» («learned helplessness») զգացումը, թե ինչ էլ անենք, շանս չունենք։ Գիտնականները գիտեն, որ այդ զգացումով համակված մարդը դադարում է դիմադրել և մեռնում է։
Ինչ վերաբերում է նրա ասածների վավերականությանը, ապա 1998-2018 թթ․ ապացուցել են, որ մարգարեության լուսապսակով պատված նրա իբր կանխատեսումներն իրականում սուտ էին։ Կյանքը ցույց տվեց, որ իրենից հետո բանակցային սեղանին քննարկվում էր նախկին ԼՂԻՄ-ի և նախկին ԱդրԽՍՀ Լաչինի ու Քյալբաջարի շրջանների՝ Ադրբեջանի կազմից դուրս գոյությունը, ինչի հավանականությունը ԼՏՊ, իրեն ճղելով, հերքում էր 1997 թ․-ին։
Նույնն է հիմա․ Հայաստանը դատապարտված չէ, Հայաստանը կարող է փրկվել և վերստին հառնել, եթե ազատվի իր ներսում բույն դրած տրոյական ձիուկներից։ Բոլոր նրանք, որ անօգնականության ու դատապարտված լինելու զգացում են քարոզում հասարակության շրջանում, Հայաստանի թշնամիներ են՝ արժանի համապատասխան վերաբերմունքի։ Իսկ ԼՏՊ վարքն ընդամենը սեփական կերտածոյին պաշտպանել է նշանակում, ինչպես ծնողն է մինչև վերջ պաշտպանում հարբեցող, թմրամոլ ու նույնիսկ՝ մարդասպան որդուն»,- գրել է Էլբակյանը։