Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Ընթացիկ համայնքային ընտրություններում, իհարկե, զարմանալի չէ, որ իշխող կուսակցությունը, որը շատ հեռու է ժողովրդավար լինելուց, դիմում է անարդար մարտավարության: Բնականաբար, որևէ մեկի համար նորություն չէ, որ այլ տարբերակ չէր էլ կարող լինել: Ի վերջո, նրանք ունեն ժողովրդավարական արժեքներին դավաճանելու (դավաճանը ամեն տեղ է դավաճան) և մեր պետական շահերի դեմ գործելու լուրջ փորձ: Անխուսափելի էր, որ նրանք կփորձեին տարածել իրենց ապօրինի ազդեցությունը նաև քաղաքային ընտրությունների վրա:
Այնուամենայնիվ, մեր առաքելությունը մնում է անփոփոխ՝ բացահայտել և դատապարտել նրանց բոլոր ապօրինի արարքներն այժմ և հետագայում: Լայնորեն տարածվում են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի մասին տվյալներ: Ընդ որում, նույնիսկ փորձ էլ չի արվում դա քողարկելու, արվում է բացահայտ ցինիզմով:
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն առաջիկայում ներկայացնելու է առ այսօր տեղի ունեցած ընտրախախտումների մասին տվյալները և նախաձեռնելու է իրավական գործընթաց: Հասկանալի է, որ պետական ինստիտուտները բռնազավթած իշխանությունների օրոք լուրջ չէ ակնկալել թափանցիկ և արդար գործընթաց։ Այնուամենայնիվ դաշինքը հետևողական է լինելու բոլոր խախտումները բարձրաձայնելու, իսկ մոտ ապագայում՝ նաև ապօրինի գործընթացներին մասնակցած անձանց իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում:
Միևնույն ժամանակ հորդորում ենք պետության համար մտահոգ մեր հայրենակիցներին՝ ցանկացած խախտում հայտնաբերելիս տեղեկությունները փոխանցել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբ: Գաղտնիությունը երաշխավորվում է:
«Մայր Հայաստան» դաշինք
10․09․2023