|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը հայտարարություն է տարածել։
«Մտահոգիչ ենք համարում խոշտանգման մասին բարձրաձայնող քաղաքացու փաստաբանի դեմ իրավական գործընթաց նախաձեռնելու մասին մամուլում առկա տեղեկությունը։ Անկախ այդ տեղեկության բովանդակությունից՝ անկողմնակալ դիտորդի մոտ անխուսափելի է այն կասկածը, որ իրավական գործընթացն ունի «պատժողական» բնույթ։ Դա հանգեցնելու է խոշտանգումների ու իրավապահ մարմիններում ապօրինությունների նոր դեպքերի, քանի որ դրանց զոհերն ու փաստաբաններն իրենց աչքի առջև ունենալու են բողոքող քաղաքացու պաշտպանին պատժելու օրինակ»։