Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2017 թվականը բավականին հագեցած ու դրական տարի էր` թե' ներքին, թե' արտաքին քաղաքական զարգացումների առումով. ամփոփելով տարին` լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա սկսեց թվարկել` ինչ առումով էր դրական տարին: «Առաջինը` ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները, որը փորձություն էր մեր քաղաքական դաշտի, պետության համար: Այդ ընտրությունները, բոլոր միջազգային դիտորդների գնահատականով, հաջողված էին: Իրենց թերություններով հանդերձ, լավագույնն էին Հայաստանի պառլամենտական ընտրությունների շարքում: Սա ասել և նման գնահատական տվել են, առանց բացառության, բոլոր միջազգային դիտորդական առաքելությունները: Շատ կարևոր քայլ էր` Հայաստանի ժողովրդավարացման զարգացման առումով»,- ասաց նա:
Հաջորդ կարևոր իրադարձությունը, ըստ Շարմազանովի, խորհրդարանում նախագահի`մայիսի 18-ի ծրագրային ելույթն էր: «Նախագահը տվեց այն ռազամավարական ուղղությունները, այն մարտահրավերները, որոնք ծառացած են մեր երկրի առջև: Ով էլ լինի իշխանություն հետագայում, չի կարող հաշվի չառնել այդ մարտահրավերները, և ով էլ լինի նախագահը, չի կարող չառաջնորդվել այդ մարտահրավերներով: «Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ, հանած կոռուպցիա» բանաձևը տվեց նախագահն իր այդ ելույթով»,- ասաց նա:
Շարմազանովի խոսքով` 2017 թվականը թերությունները շտկելու, անվտանգության մարտահրավերներին ավելի օպերատիվ դիմակայելու տարի էր: «Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը, որոնք մտնում էին ազգ-բանակ կոնցեպցիայի մեջ, բխում են այն մարտահրավերների լուծումից, որոնք կան մեր պետության առջև»,- ասաց նա:
Շարմազանովը կարևորեց նաև ՌԴ-ից արտոնյալ պայմաններով վարկ վերցնելը զինված ուժերի համար: «Կարևոր է արտոնյալ պայմաններով ֆինանսավորման ներգրավումը զինված ուժերի գծով, այդ պատճառով էլ 100 մլն արտոնյալ վարկ ենք վերցրել մեր ռազմավարական դաշնակցից, որ զարգացնենք մեր զինված ուժերը»,- ասաց նա:
Շարմազանովը տեղեկացրեց, որ 2018-ին նախաձեռնելու են մի քանի եվրոպական երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը: Նա հիշեցրեց, որ Չեխիան այս տարի ընդունեց այն: «Սա աննախադեպ հաջողություն էր՝ հաշվի առնելով, որ Չեխիան ավանդական ջերմ հարաբերություններ ուներ ադրբեջանցիների հետ: Այս տարի նախաձեռնելու ենք եվրոպական որոշ երկրներում Ցեղասպանության ճանաչման գործընթաց: Չեմ կարող ասել` 2018-ին կունենա ավարտ, թե` ոչ, բայց պետք է հիշենք, որ 2018-ը հոբելյանական է ՄԱԿ-ի կոնվենցիայի համար` 70-ամյակն է, Ցեղասպանության դատապարտման կոնվենցիան է, և այն պետք է համախմբի բոլոր քաղաքակիրթ պետություններին հանուն ժողովրդավարության, ընդդեմ ցեղասպանություն երևույթի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ թե' Հայոց ցեղասպանությունը, թե' մյուսներն ունենան հստակ պատիժ»,- նշեց Շարմազանովը: