Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը, արձագանքելով Արցախի նորընտիր նախագահին Հայաստանից չշնորհավորելուն, գրում է.
«Հաշվի առնելով ՀՀ իշխանություների հրապարակավ չարձագանքը վերջին ժամանակահատվածում Արցախում ստեղծված ներքաղաքական խորը ճգնաժամին և դրա հետևանքով տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև իշխանամերձ և նիկոլամերձ շրջանակների հրապարակավ «ոռնոցները»տեղի ունեցող գործընթացների նկատմամբ կարելի որակել, որպես դավաճանություն Արցախի նկատմամբ:
Իսկ Արցախում ներքաղաքական ճգնաժամը մասնակի լուծելուց և Արցախի Հանրապետության Նախագահ ընտրելուց հետո ՀՀ իշխանությունների քար լռությունը, իշխանամերձ ու նիկոլամերձ շրջանակների էլ ավելի բարձր, գարշելի «ոռնոցները» կարելի է որակել որպես «հարգանք» և «աջակցություն» Արցախին և նորընտիր Նախագահին»։