կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-02 22:03
Արցախ

Գեներալ Սամվել Կարապետյանի պակասը դեռ շատ ենք զգալու. Արշավիր Ղարամյան

Գեներալ Սամվել Կարապետյանի պակասը դեռ շատ ենք զգալու. Արշավիր Ղարամյան

Արցախի ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է գեներալ Սամվել Կարապետյանին:

«Շնորհակալություն Հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

Գեներալ Սամվել Կարապետյանի նման օպերատիվ-մարտավարական մտածելակերպով զինվորականի պակասը զինված ուժերում դեռ շատ ենք զգալու՝ հատկապես առաջնագծում լարվածության աճի և աստված մի արասցե մարտական գործողությունների վերսկսման դեպքում։

Ես սա պատահական չեմ ասում։ Սամվելին ճանաչում եմ 1991 թվականից։

Ինքնապաշտպանության ուժերի, այնուհետև՝ Պաշտպանության բանակի կազմում Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատար Կարապետյանը փայլուն մարտական ուղի է անցել՝ գլխավորել այն գրոհային զորամասը, որին կարելի էր տեսնել ռազմաճակատի բոլոր ուղղություններով։

Սամվելը մեծ վաստակ ունի նաև ապրիլյան մարտական գործողությունների օրերին։

Սկզբում Մարտակերտի, ապա՝ Թալիշի ուղղությամբ իրականացված հակահարձակվողական գործողությունների ժամանակ»,- գրել է Արշավիր Ղարամյանը: