կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-01 13:12
Քաղաքական

Նման հայտարարությունների շարունակման դեպքում կոչ եմ անում արցախցիներին` դուրս գալ փողոց. Արշավիր Ղարամյան

Նման հայտարարությունների շարունակման դեպքում կոչ եմ անում արցախցիներին` դուրս գալ փողոց. Արշավիր Ղարամյան

Արցախի նախագահի` հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, գեներալ-լենտենանտ Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ, մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ակնկալիքներ են հնչում Արցախի հարցով բանակցային գործընթացի առաջ մղման նոր հնարավորությունների մասին, Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են տարբեր քաղաքական գործիչների, քաղաքագետների, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի կողմից Արցախի տարածքային զիջումների մասին հայտարարությունները:

Հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսմանն ու առավել կոշտացնում իր մաքսիմալիստական մոտեցումները, անթույլատրելի եմ համարում «հողերի հանձնման» կեղծ օրակարգի առաջ քաշումը, մանավանդ, որ դրանք իմ ու իմ ընկերների, մեր բոլորի արյան գնով ձեռք բերված հաղթանակի արդյունքն են, որոնք պարտավոր ենք սրբորեն պահել ու պաշտպանել:

Հաշվի առնելով այս հանգամանքն ու տարածաշրջանում ստեղծված բարդ և վտանգավոր գործընթացները, Հայաստանի, Արցախի՝ մեր դաշնակիցների համար ընկալելի լինելու անհրաժեշտությունը, այսօրինակ հայտարարությունների շարունակման դեպքում, կոչ եմ անում արցախցիներին դուրս գալ փողոց և արցախցու կամքն ու վերաբերմունքն արտահայտել այս վտանգավոր գործընթացի վերաբերյալ: Մենք ուժեղ ենք միասին»:

Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը հայտարարել էր, որ ազատագրված տարածքներն իրականում գրավյալ տարածքներ են եւ պետք է վերադարձվեն: