Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-02-02 23:37
Արցախ

ԱԱԾ տնօրենի նախաձեռնությունը ողջունելի է. Արշավիր Ղարամյան

ԱԱԾ տնօրենի նախաձեռնությունը ողջունելի է. Արշավիր Ղարամյան

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրել է.

«Նախաձեռնությունը ողջունելի է և հույս ունեմ, որ այս մասին հայտարարություններ կանեն նաև այլ գերատեսչությունների ղեկավարներ։ Այս մասին անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացողներն ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում աշխատանք կստանան: ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կատարած այցից հետո հայտարարել է, թե այն սպաներն ու զինվորները, ովքեր վիրավորում են ստացել ծառայության ժամանակ և առողջական խնդիրների պատճառով չենք կարող ծառայել բանակում, կշարունակեն աշխատել ԱԱԾ-ում կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ):

Զարմանալի էր, որ Վանեցյանի այս հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, ճիշտ է՝ բացասական արձագանքները չափազանց քիչ էին, սակայն դրանց գոյությունն արդեն լուրջ մտածելու առիթ է տալիս:

Վստահ եմ, որ ԱԱԾ համակարգում, անհրաժեշտ պայմանների ստեղծման պայմաններում, հնարավոր է զինհաշմանդամների համար արդյունավետ աշխատանքի պայմաններ ստեղծել:

Տարիներ առաջ, այս անչափ կարևոր ճանապարհով գնաց նաև մեր ընկերներից՝ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, երջանկահիշատակ Արմեն Երիցյանը, ով իր գլխավորած կառույցում, 3 տասնյակից ավելի աշխատատեղ էր ապահովել հաշմանդամների համար:

Ի դեպ, այս փորձը կիրառվեց նաև Արցախում, որով հաշմանդամների համար շատ կարևոր հարց լուծեց:

Այսպիսի նախաձեռնությունները պետք է լավ օրինակ լինեն ոչ միայն պետական ապարատի, այլ նաև մասնավոր կազմակերպությունների համար:

Այնպես որ, նախաձեռնությունը ողջունելի է և հույս ունեմ, որ այս մասին հայտարարություններ կանեն նաև այլ գերատեսչությունների ղեկավարներ»,– գրել է նա: