|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Բանակի օրվա առթիվ, որում ասվում է․
«Թե բա լեգիտիմություն:
Վերջին երեք տարիներին Հայաստանի (ՀՀ և ԱՀ) ներքին և արտաքին գործընթացների, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ կատարվող ոտնձգությունների կապակցությամբ այսպես կոչված միջազգային հանրության անտարբեր լռությունը փաստում է, որ Հայաստանը որպես սուբյեկտ վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից և մնացել է որպես օբյեկտ՝ աշխարհի ֆիզիկական քարտեզի վրա:
Հ.Գ. Մինչ քաղաքական դաշտի հիմնական խաղացողների մի մասը «պլան» է մշակում և աճեցնում, մյուս մասը պատրաստվում է իրացնել «պլան Ա»-ն կամ «պլան Բ»-ն:
Ռուսական մի շատ հայտնի ասացվածք կա, որը շատ լավ է բնութագրում սույն իրավիճակը և այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհը՝ «Против лома нет приема, если нет другого лома»»: