Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարեսզբից պետական կառույցներն ու հիմնարկները մի շարք ապրանքերի և ծառայությունների գնման համար արդեն մրցույթներ են հայտարարել։
Մրցույթներ են հայտարարվել հիմնականում տարաբնույթ կարիքների բավարարման, ինչպես օրինակ վառելիքի կամ ներքին աուդիտի ծառայությունների ձեռքբերման համար։
Հատկանշական է, որ Սիսիանի համայնքապետարանն այս տարի հայտարարած առաջին մրցույթով ցանկանում է ձեռք բերել ֆուրշետների և ճաշկերույթների կազմակերպման ծառայություններ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մրցույթը հայտարարվել է այս տարվա հունվարի 5-ին։
Հատկանշական է, որ համայնքապետարանը պատրաստ է ծառայության համար վճարել 1 մլն 810 հազար դրամ։
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել այս տարվա հունվարի 15-ը։
Աղբյուր` Փաստինֆո