Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, կապված աշխարհում կորոնավիրուսի տարածման վտանգի հետ, հորդորում է ՀՀ քաղաքացիներին մշտական կապ պահել դիվանագիտական կառույցի հետ: Դեսպանությունը այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում:
«Հարգելի´ հայրենակիցներ
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի աշխարհում արագ տարածման ներկա իրավիճակը՝ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը
– առաջարկում է մշտական կապ պահել Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ,
– հորդորում է Ղազախստանում և Ղրղզստանում ժամանակավորապես կամ մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիներին դեսպանության էլ․ փոստին ([email protected]) ուղարկել իրենց տվյալները՝ անուն, ազգանուն, բնակության վայրը (մարզ, քաղաք, փողոց, շենք, բնակարան/տուն) և բջջային հեռախոսահամարը՝ կապի պահպանման նպատակով։
Հայտնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում։
Գործարկվել է թեժ գծի հեռախոսահամար՝ +7 778 229 18 81։
Հիշեցնում ենք, որ Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ կապ կարող եք հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեով, դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով կամ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարներով՝ +77172401960, +77782291881։
Միաժամանակ, խնդրում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ Ղազախստանի և Ղրղզստանի իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին»,- գրված է դեսպանության հաղորդագրության մեջ: