Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Նիկոլ Աղբալյան Ուսանողական միության (ՆԱՈՒՄ) վարչության նախկին պատասխանատու Տարոն Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում, ըստ Yerkir.am-ի, գրում է.
«Դաշնակցությունն անձեռնմխելի արժեք է։ Այն, ինչն այսօր ողողեց մեդիադաշտը և հորթի հրճվանքով տարածվեց հակադաշնակցական տարրերի կողմից, միանշանակ է, որ չի ցնցի Դաշնակցությանը։ Ասածիս ապացույցը 130֊ամյա իրական հեղափոխական ընթացքն է և անցյալում թողած մանր ու խոշոր խնդիրները։
Վերահաստատում եմ երեկ իմ կողմից արված այն պնդումը, որ լրատվամիջոցների կողմից տարածված անստորագիր նամակը և Նիկոլ Աղբալյան ուսանողական միության արդեն նախկին անդամների կողմից հնչեցված պնդումները չեն արտահայտում միության պաշտոնական տեսակետը։
ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը եղել է, կա ու կլինի Դաշնակցության անշեղ ուղեկիցը՝ հարազատ զավակի նման։
Մնում է արձանագրել, որ եկող տարի մեծ շուքով նշելու ենք Թաթուլ Կրպեյանի, Վարդան Բախշյանի, Մհեր Ջուլհաճյանի, Արթուր Ղարիբյանի և մյուս քաջերի կողմից հիմնադրված միության 30֊ամյակը։
Գնացողներին էլ բարի ճանապարհ եմ մաղթում...»:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՅԴ ԳՄ որոշմամբ՝ դեկտեմբերի 5-ին ՀՅԴ շարքերից արտաքսվել էին ՆԱՈՒՄ անդամներ Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանն ու Անուշ Հովհաննիսյանը: