կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-25 13:15
Քաղաքական

Քայլիստներ՝ ցույ՛ց տվեք մեկ օլիգարխի և մեծահարուստի զավակի, ով այս 3 տարում ծառայել է բանակում․ Գագիկ Համբարյան

Քայլիստներ՝ ցույ՛ց տվեք մեկ օլիգարխի և մեծահարուստի զավակի, ով այս 3 տարում ծառայել է բանակում․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

Քայլիստներ՝ ցու՛յց տվեք մեկ օլիգարխի և մեծահարուստի զավակի, ով այս 3 տարում ծառայել է բանակում

ԱԺ դահլիճում ծեծկռտուքի պատճառ էր դարձել քայլիստ երեսփոխան Հայկ Սարգսյանի, որն ավելի հայտնի է Շիշ բռնող մականունով, այն հայտարարությունը, որ նախկին նախարարները, որոնց օրոք զանգով կամ փողով մարդ են ազատել բանակից հայրենիքի դավաճաններ են...

Այս միտքը կարող էր արտահայտել այն մարդը, ում քաղաքական թիմի ներկայացուցիչների բանակից ազատվելը կասկածելի չլիներ... Երեք տարի էլ բազմաթիվ ԶԼՄ-ներում բազմաթիվ հոդվածներ են լույս տեսնում, թե ի՛նչ դիագնոզներով կամ ինչպե՛ս են որոշ քայլիստներ ճողոպրել բանակից... Ու հիմա, Հայկը, ում բազում ընկերներն ու կուսակիցները ինչ-ինչ, հիմնականում կասկածելի պատճառներով բանակում չեն ծառայել, իրեն թույլ է տալիս առանց որևէ ապացույց ներկայացնելու մարդկանց մեղադրել փողով կամ զանգով մարդկանց բանակից ազատելու մեջ...

Ու վերջապես, քայլիստներ՝ ցույ՛ց տվեք մեկ օլիգարխի և մեծահարուստի զավակի, ով այս 3 տարում ծառայել է բանակում... Ես այդպիսիններին չգիտեմ...