կարևոր
10399 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-31 15:42
Հասարակություն Իրավական

Մանկական թրաֆիքինգի դեպք. մայրը տարբեր մեթոդներով փորձել է ազատվել որդուց

Եւս մեկ մանկական թրաֆիքինգի դեպք, այս անգամ Մասիս խոշորացված համայնքում։ Մայրը անչափահաս որդուն պահել է անմարդկային՝  քաղցած, ցուրտ, կեղտոտ պայմաններում՝ փորձելով ազատվել նրանից։ 2,5 տարեկան երեխան անգամ քայլել, խոսել, կանգնել չի կարողացել։ Հյուծված, ցրտահարված վիճակում նրան սենյակում փակված են տեսել համայնքապետարանի աշխատակիցները։

Համայնքապետարանի աշխատակիցների եւ ականատեսների կարծիքով կինը կամ սուրագատ մայր է հանդիսացել, սակայն երեխան մնացել է իր մոտ, կամ փորձել է վաճառել երեխային և չի ստացվել։  

Այնուամենայնիվ հայտարարել է, որ հրաժարվում է երեխայից և մայրական ոչինչ չի զգում նրա նկատմամբ՝ ուզում է ազատվել նրանից։

Երեխան մեկ տարի է՝ խնամակալ ընտանիքի մոտ է, համայնքապետարանի աշխատակիցները մտավախություն ունեն, որ դատարանի որոշմամբ երեխան կվերադարձվի ծնողներին, քանի որ

անչափահասի ծնողների փաստաբանը միջնորդություն է ներկայացրել, որ մինչեւ դատարանի օրինական վճռի կայացումը, երեխան ապրի կենսաբանական ծնողների մոտ, ինչը վտանգի տակ կդնի երեխայի կյանքը եւ չի բացառվում՝ կրկին բռնության զոհ դառնա։

Մայրը մեկ անգամ որդուն այցի ընթացքում մոտեցել է, լուսանկարել տղային և հեռացել։ Կասկածներ կան, որ լուսանկարն արվել է ինչ-որ մեկին ցույց տալու համար։