Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդկանց սպանելու փոխարեն թող ինքնասպան լիներ. նորվեգական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Անդերս Բրեյվիկի հայրը` Յենս Բրեյվիկը:
Նա երկրորդ կնոջ հետ բնակվում է Ֆրանսիայի հարավում գտնվող Կուրնանել քաղաքում: 76-ամյա նախկին դիվանագետն արդեն 15 տարի է` չի շփվել որդու հետ: «Եվ այլեւս երբեք չեմ շփվի նրա հետ»,- հայտարարել է ահաբեկչի հայրը` հավելելով, որ նորմալ մարդը նման բանի ընդունակ չէ:
«Ես ամաչում եմ եւ հուսահատ եմ այն բանից, ինչ կատարվել է: Կցանկանայի ինչ-որ բան անել զոհվածների հարազատների եւ մտերիմների համար»,- ասել է Յենս Բրեյվիկը:
Հարցին, թե չի՞ կարծում, որ իր որդին հոգեկան հիվանդ է, նա պատասխանել է. «Հավանորեն, այո: Կատարվածին այլ բացատրություն տալ պարզապես հնարավոր չէ»: