|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թերթի երեկվա համարում, հղում անելով մամուլին, տեղեկացրել էինք, որ այս գործի շրջանակներում սպանության ապօրինի մեղադրանք էր առաջադրվել Հովհաննես Շահինյանի քրոջ որդուն, իսկ իրական հանցագործը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովի թիկնապահներից մեկն է:
Շարունակենք` արդեն կալանավորված Վռամ Բաղդասարյանը Ալրաղացի Լյովի ամենասիրելի թիկնապահն է. նա համապատասխան թիկնապահական հմտություններ է ձեռք բերել «սպեցնազում» աշխատել-ծառայելու ընթացքում, ապա «մարդ սպանելու» նեղ մասնագիտացման դասընթացներ է անցել Ալրաղացի Լյովի թիկնազորում:
Հետաքրքիր է, թե ինչու է Սերժ Սարգսյանը հապաղում հրապարակային անբարոյական անվանել նաեւ Լեւոն Սարգսյանին, ով, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ավելի որոշակի` Սերժ Սարգսյանի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու ֆակտորը, Շահինյանի քրոջ որդուն գործարք է առաջարկել` իր վրա վերցնել մարդասպանությունը, իսկ իր Վռամից «հեռու ֆռֆռալ»: Լեւոն Սարգսյանի անմիջական միջամտությամբ եւ գործուն ջանքերի շնորհիվ է այս գործը կոծկվել, իսկ Թամամյան Հովիկը վստահ է եղել կողմերի` լռության իմաստով «ամրության» վրա:
Այս անգամ, սակայն, գործել է այլ տարբերակ. Շահինյանների գերդաստանը գործի վճռական փուլում որոշել է «երգել» ու ճիշտ էր արել: