|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Օգոստոսի 24-ին ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ընդունել է ԱՀ Հանրային խորհրդի անդամներին ՝ խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը ներկա էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը Հանրային խորհրդի անդամներին է ներկայացրել պաշտոնավարման մեկնարկից ի վեր ԱԺ նախագահի գործունեությունը:
Դավիթ Իշխանյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում խորհրդարանական բարեկամական խմբերի ու շրջանակների հետ ակտիվացման և օրենսդիր մարմնի վարկանիշի բարձրացման ուղղությամբ:
Անդրադառնալով Հանրային խորհրդի գործունեությանը՝ խորհրդի նախագահն իր խոսքում կարևորել է խորհրդարան- հասարակություն կապի ամրապնդումը: Արմեն Գևորգյանն ընդգծել է, որ Խորհուրդը ապաքաղաքական և կառուցողական գործունեություն է ծավալում, սերտորեն համագործակցում են հայաստանյան և արտասահմանյան գործընկերների հետ: Խորհրդի անդամները խոսել են նաև կատարած և կատարվող հանրային աշխատանքների մասին:
Երկուստեք կարևորվել ու արժևորվել է օրենսդիր մարմնի և Հանրային խորհրդի փոխգործակցությունը: Այդ ուղղությամբ ակնկալվում է համատեղ քննարկումների արդյունավետ դաշտի ձևավորումը: