կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-24 14:24
Իրավական

Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները հանդիպեցին խորհրդի անդամների հետ

Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները հանդիպեցին խորհրդի անդամների հետ

Այսօր՝ հունիսի 24-ին, Բարձրագույն դատական խորհրդում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին նաև Խորհրդի նորընտիր գիտնական անդամներ  Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը, հայտնում են  խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, Խորհրդի անունից շնորհավորելով գործընկերներին Խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքն արդյունավետ և կառուցողական կլինի դատական իշխանության առկա խնդիրների լուծման տեսանկյունից։

Խորհրդի նորընտիր անդամներն իրենց հերթին ևս ողջունեցին Խորհրդի անդամներին՝ նշելով, որ պատրաստակամ են հնարավորինս արագ ներգրավվելու Խորհրդի աշխատանքներին և իրենց մասնագիտական ու պրոֆեսիոնալ ներուժն ամբողջությամբ ի սպաս դնելու դատական իշխանության առողջացման ու զարգացման գործում։

Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուներ էր առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին և Վիգեն Քոչարյանին։ Ազգային ժողովն ընտրել էր Գրիգոր Բեքմեզյանին 107 կողմ, 4 դեմ, իսկ Վիգեն Քոչարյանին՝  114 կողմ, 4 դեմ ձայների համամասնությամբ։