Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Ադրբեջանը շրջափակել է Արցախը, գրավել Հայաստանի ահռելի տարածքներ, չի վերադարձրել մեր գերիներին, ովքեր տառապում են բանտերում, Հայաստանի և Արցախի տարածքներից առևանգում և գերեվարում է մարդկանց, անընդհատ կրակում սահմանամերձ շրջանների ուղղությամբ, որի հետևանքով պարբերաբար ունենում ենք զոհեր, Հայաստանը համարում է արևմտյան Ադրբեջան։ Էլ որն ասեմ, էլ որը։ Եվ չնայած այս ամենին, Հայաստան են այցելում ադրբեջանցի զբոսաշրջիկներ, այստեղ ձեռք բերում անշարժ գույք, այն դեպքում, որ Ադրբեջան արգելված է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների , այլև այլ երկրներից հայկական ծագումով մարդկանց, ինչպես նաև հայանպաստ դիրքորոշում ունեցող օտարերկրյա գործիչների մուտքը։
Զուգադիպությու՞ն է , արդյոք, որ նույն գործիչների մուտքն արգելված է նաև Հայաստանում՝ Կոնստանտին Զատուլին, Վիկտոր Կրովոպուսկով։Հիշենք նաև սփյուռքահայ գործիչների մուտքի արգելքը։
Իհարկե, սա պատահականություն չէ, այլ հատուկ մշակված ազգակործան ծրագիր, որի անունն է «խաղաղություն» և որն ունի եռահեղինակներ՝ Էրդողան-Ալիև-ՀՀ վարչապետ կոչեցյալ, դավաճան։
Ահա, մեր այսօրվա երկրի ճիշտ անվանումը՝ Հայաստանի Խայտառակապետություն»։