կարևոր
5005 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-26 14:45
Հասարակություն

Քննադատողները հավատում են, թե Հայաստանում ընտրություններն անց են կացվում ազատ և արդա՞ր․. Ավետիք Իշխանյան

Քննադատողները հավատում են, թե Հայաստանում ընտրություններն անց են կացվում ազատ և արդա՞ր․. Ավետիք Իշխանյան

Եվ այսպես, երեկ Հայաստանի մի շարք համայնքներում անցկացվեցին ՏԻՄ «ընտրություններ»։ Դեռ մի կողմ դնենք, Հայաստանի համար այս մղձավանջային օրերին «ընտրություններ» անցկացնելու միջոցառման աննպատակահարմարությունը։ Շատերը քննարկում են «ընտրությունների» արդյունքներն ու զարմանում, թե ինչպես են այսքանից հետո համայնքների բնակիչները ձայն տալիս հայրենիքը մաս-մաս հանձնող, անընդհատ մեր տղաներին զոհող քպ-ականներին։ Հետաքրքիր է, արդյոք, քննադատողները հավատում են, թե Հայաստանում ընտրություններն անց են կացվում ազատ և արդա՞ր․․․Իսկ ի՞նչ էիք սպասում։Ի՞նչ, պահանջում եք խեղճուկրակ գյուղացիներից ընդվզել մարզպետա-ոստիկանական ճնշումներին, հետապնդումների՞ն։

Եթե Երևանում բնակչության մի ստվար հատված, իր մտավորական կոչվածներով չի ընդվզում, այլ շարունակում է ռեստորանա-սրճարանային առօրյան, եթե չենթարկվող, հաղթած համայնքապետերը դեռևս կալանքի տակ են և ընդդիմությունը չկարողացավ նրանց թիկունք կանգնել և ազատել, ապա այդ ինչ հերոսություն պետք է դրսևորեին գյուղացիները։ Ահա և Բերդ համայնքում քպ-ն պարտվեց և խնդրեմ՝ մեղադրանք է առաջադրվել հաղթող «Զորավոր հայրենիք» դաշինքի անդամներին։ Պատրա՞ստ է ողջ իրական ընդդիմությունը ոտքի կանգնել և սատարել դաշինքին։ Եթե ոչ, ապա այլևս մի մեղադրեք ոչ մեկին։
Ի դեպ, հնարավոր իշխանափոխությունից հետո, այդ նույն մարդիկ, ովքեր քվեարկել են քպ-ի օգտին, միաձայն արդեն կքվեարկեն նոր իշխանության օգտին։ Այսպիսին է մեր ժողովուրդը։

 Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան