Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Բրյուսելում երեկ տեղի ունեցած Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպմանը։
Գրառման մեջ ասվում է․
«ՄԵՐ «ԱՊԱԳԱՆ»
Քպ-ի նախընտրական կարգախոսն էր․ «Կա ապագա կա»։ Անկախ այն բանից, թե քպ-ին ով ինչպես էին վերաբերում, ամեն դեպքում, բոլորի կողմից այն ընկալվում էր, որպես դրական տեսլական։ Բայց, արդյո՞ք, «ապագա» բառի իմաստը միայն դրական է։
Հետևողականորեն սպասարկելով, ժամանակին իրենց հավաքագրած օտար ուժերի գործակալներն իրենց տերերին, սրանք Հայաստանը տանում են դեպի, այո՛ ապագա, այն է ապագա վերացում։ Բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին շատերն ասում են, որ Արցախի հարցում «նշաձողն» իջեցվել է։ Ո՛չ, «նշաձողը» չի իջեցվել, այլ՝ վերացել է, իջել է Հայաստանի տարածքային ամբողջության «նշաձողը»։
Ո՞րն է լինելու սրա շարունակությունը, կամ Հայաստանի, հայ ժողովրդի ապագան։
Այս ամենը հանդուրժելու դեպքում մեզ սպասվում է ասորիների ճակատագիրը, կամ ապագան։ Ողջ պատմական Հայաստանի տարածքում, որտեղ տեր-տիրական կլինեն թուրքերն ու ադրբեջանցիները, էթնիկ հայերը կբնակվեն մի քանի գյուղերում, ուր կայցելեն այլ երկրներից, այսօր սփյուռքահայ կոչվող էթնիկ հայերը, մեր «բարեկամ», «հայասեր» եվրոպացիները, հումանիտար օգնություն կբերեն, էթնոգրաֆիական ուսումնասիրություններ կանեն, թեզեր կպաշտպանեն։
Այս ամենի դեմն առնելու համար պետք է ապստամբել․․․Վաայ, մոռացել էի, միայն խաղաղ ձևով, օրենքի սահմաններում, չէ՞ որ մենք քաղաքակիրթ, բռնություն, ատելության խոսք մերժող ժողովուրդ ենք»։