Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հերթական անգամ, ինձ ստիպելով լսեցի Եվրոխորհրդարանում Հայաստանի գարշապետի ելույթից որոշ հատվածներ։
Նախ, ամենակարևորի մասին։ Գարշապետը Ստրասբուրգ էր մեկնել իր երեք աղջիկների հետ։ Երբ նա 2018թ․ ասում էր, որ հայ ժողովուրդն իր ընտանիքն է,բառի բուն իմաստով, նկատի ուներ իր ընտանիքը։ Այսինքն, Հայաստանի պետական բյուջեն, ամբողջովին նրա ընտանեկան բյուջեն է, հայ ժողովրդի անվտանգությունը՝ նրա ընտանիքի անվտանգությունը, իր ընտանիքի անդամների երջանկությունը՝ հայ ժողովրդինը և այլն։ Հայ ժողովուրդը պետք է հայրենազրկվի, ենթարկվի ցեղասպանության, տառապի, հանուն գարշապետի ընտանիքի երջանկության։ Եվ հայ ժողովրդի համար այս ողբերգական օրերին, գարշապետն իր երեք աղջիկների հետ,երջանիկ ժպիտները դեմքերին , պետական բյուջեի հաշվին, արտասահմանյան ուղևորություններ է անում, վայելում կյանքը։
Այժմ, բուն ելույթի մասին։ Գարշապետին բացարձակապես չեն հուզում արցախցիների ճակատագիրը, Բաքվի բանտերում տառապող գերիները, հայաթափված Արցախը։ Այս ամենն անտեսելով․ գարշապետը հերթական անգամ, խաղաղություն է մուրում Ադրբեջանից, խոստանալով նվիրել նաև այլ հայկակակն տարածքներ։ Եվ ուղղակի ծիծաղելի է, երբ «մարդասեր, ժողովրդավար» Եվրոխորհրդարանի պատգամավորները հոտընկայս ծափահարում են, ամեն երկու բառից մեկը «ժողովրդավարություն» բարբաջող բռնապետիկ-գարշապետին։ Իրականում, այդ եվրոպատգամավորները թքած ունեն և ժողովրդավարության և Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի տառապանքների վրա։ Նրանք զզվում և միաժամանակ ծափահարում են գարշապետին, որպես իրենց ծախված խամաճիկի։
Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան