կարևոր
5611 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-24 14:18
Քաղաքական

Գնում ենք Ազատության հրապարակ երեք կարևոր գործողություն անելու․ Գերասիմ Վարդանյան

Գնում ենք Ազատության հրապարակ երեք կարևոր գործողություն անելու․ Գերասիմ Վարդանյան

Գնում ենք Ազատության հրապարակ երեք կարևոր գործողություն անելու․

Գործողություն մեկ. այդ խորհրդանշական օրը ցույց տալ աշխարհին, որ հայությունը չի հրաժարվել ու չի հրաժարվելու Արցախի ինքնորոշման պայքարից։

Գործողություն երկու. արցախահայությանը ցույց տալ, որ իրենք մենակ չեն։ Հայաստանում կա հասարակության մի ստվար հատված, որ իրենց պայքարի կողքին է և ապրում ու գործում է նույն հույզերով ու մտածումներով ինչպես իրենք։

Գործողություն երեք. ևս մեկ անգամ մեր բողոքի ու դժգոհության ձայնը բարձրացնել այս ապազգային իշխանության քաղաքականության դեմ։

Հ.Գ. Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է, և այդ օրը չպետք է մեր օրացույցում հերթական սովորական օրվա նման անցնի, և մենք հնարավորություն ունենք այդ օրը Ազատության հրապարակում նշանավորելու և թվարկածս երեք գործողություններով համադրելու։

 

Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ