Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Այս օրերին ձեզ արդեն երևի բազմաթիվ թեկնածուներ են դիմել և ներկայացրել իրենց` ասելով, թե ինչու պետք է ընտրեք իրենց. Արտաշատում ՀՅԴ քարոզարշավի շրջանակներում դիմելով բնակիչներին` ասաց ՀՅԴ վարկանիշային թեկնածու Գերասիմ Վարդանյանը:
Նա նշեց, որ ՀՅԴ թեկնածուները կարիք չունեն իրենց անձը ներկայացնելու ժողովրդին: «Մենք ձեզանից մեկն ենք, մենք ձեր ընկերն ենք, ձեզ հետ ենք եղել թե' առօրյա կյանքում, թե' պատերազմի դաշտում: Այսօր մեր մարզում ունենք թեկնածուներ, որոնք երեկ չգիտեին` ինչով էին զբաղված, ում համար են քվե հավաքում, այսօր անակնկալի են եկել, օդից թեկնածու են դարձել, ու ոչ ոք չի հարցնում` տղե'րք, եկեք մի հատ տեսնենք` դուք թեկնածու եք առաջադրվել որ ի՞նչ անեք: Որն է ձեր նպատակը, որն է ձեր մոտեցումը Արցախի, Ջավախքի հարցում, որն է ձեր մոտեցումը Հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման հարցում: Ձեր գիտակից կյանքի մեծ մասը նվիրել եք ինչ-որ ուժերի ծառայելու, ժողովրդին մոլորեցնելու գործին, հիմա էլ փափուկ անկյուն կամ հարմարավետ տեղ եք գտել` նորից մոլորեցնելու: Գնում եք Ազգային ժողով որ ի՞նչ անեք: Մենք մենք ենք, ուզում ենք իմանալ, թե դուք ովքե՞ր եք. երեկ ՀՀՇ էիք, մյուս օրը ՀՀԿ էիք, այսօր բոլորին պարզ է, թե ինչ եք, վաղն էլ չգիտենք, թե ինչ «քայլ» եք դառնալու: Մենք Դաշնակցությունն ենք, ժողովո'ւրդ, ինչպես կանք, այդպես էլ մնացել ենք, այդպես էլ շարունակելու ենք»,- հայտարարեց նա: