կարևոր
2830 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-08 15:58
Քաղաքական

Եթե այսօր մինչև ժամը 6-ը սնունդը չմտնի Արցախ, ապա մենք Արցախի ճանապարհը կբացենք. ազատամարտիկ

«Մինչեւ 18։00-ը եթե սնունդը չմտնի Արցախ, ճանապարհը չբացվի, մենք կբացենք այդ ճանապարհը»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին կառավարության դիմաց հայտարարել է «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։ Ջոկատի անդամները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց՝ պահանջելով իրենց տրամադրել անհրաժեշտ զինամթերք Լաչինի միջանցքի բացելու համար։ Հրամանատարի խոսքով, բոլորս ենք մեղավոր ստեղծված իրավիճակի համար։ «Պատերազմ ունեցանք՝ մի քանի ամսից մոռացանք, տղաները վառվեցին, ոչ մեկը չասաց՝ ինչու վառվեցին։ Դա էլ մոռացանք։ Զոհին մի քանի օր հիշում ենք հետո մոռանում։ Մեզ հարցրե՞լ են, որ խաղաղության պայմանագիր են ուզում կնքել։ Ոչ մեկս համաձայն չենք, որովհետեւ անինքնասեր չենք։ Այս ամենի վերջը պետք է տանք, այլ տարբերակ չկա»,- ընդգծեց Սարգիս Պողոսյանը։