Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք շարունակելու ենք արձագանքել Հայաստանի կատարած դրական քայլերին․ թուրք լրագրողներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ավելի վաղ Անկարան որոշել էր վերսկսել ուղիղ չվերթերը մեր երկրների միջև՝ կապերն ամրապնդելու համար։ Ինչպես գիտեք, չարտերային թռիչքները բացվեցին ամսվա սկզբին։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի դրական մոտեցում ցուցաբերել հարաբերությունների կարգավորման հարցում։ Թուրքիան հայտարարել է, որ, ստեղծելով 3+3 հարթակը, մենք կկարողանանք լուծել մեր երկրների միջև առկա խնդիրները», - ասել է նա։
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է ընթանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև նմանատիպ գործընթացին զուգահեռ։
«Տարածաշրջանային համագործակցության մեր գաղափարն աջակցում է այս երկկողմ գործընթացներին։ Բոլորը պետք է գործեն կառուցողական՝ օգտվելու համար այս պատմական հնարավորությունից։ Մենք կշարունակենք բոլոր քայլերը ձեռնարկել Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ»,- ընդգծել է Էրդողանը։
Թուրքական պետության ղեկավարը նաև ասել է, որ տարածաշրջանը խաղաղության և կայունության կարիք ունի։
«Հարավային Կովկասը խաղաղության և կայունության կարիք ունի։ Այդպես է կարծում նաեւ իմ եղբայրը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Թուրքիային բավարարում է Հայաստանի կամքը կարգավորման գործընթացի նկատմամբ. մենք գիտենք, որ նրանք նույնպես ակնկալիքներ ունեն բանակցություններից, ինչպիսիք են սահմանների բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Եթե Հայաստանը հավատարիմ է գործընթացը շարունակելուն, ապա սահմանները փակ պահելու պատճառ չի լինի մեզ համար»,- ասել է Էրդողանը։