Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Այսօր մեր թյուրիմացություն իշխանությունը իր վերջին դատարկ փամփուշտն է փորձում կրակել, հանրահավաք է անում, իրենց ոճի մեջ՝ սպառնալիքով հավաքում են մարդկանց տարբեր մարզերից, ավտոբուսներ են վարձում, ժողովրդին ստիպում են գալ հրապարակ․ Գավառի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը սա անում է նրա համար, որպեսզի ստանա լեցուն հրապարակի պատկեր։
«Բեմը էնքան մեծ են սարքել, որ 10 հոգի էլ հավաքեն, փորձելու են հրապարակը փակեն։ Սրանով ստանալու են պատկեր, որ իրենք վայելում են ժողովրդի վստահությունը։ Դա բացարձակ էդպես չէ։ Ամսի 21-ին էդ կրկեսի վարագույրը կփակվի․ մենք իրար հետ կբացենք նոր էջ եւ իրար հետ կքայելնք նոր, ուժեղ Հայաստան»,- Գավառում ասաց Վահե Հակոբյանը։