Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Ոստիկանները շրջափակել են կառավարության շենքը, որ ոչ մի նախարար չկարողանա մուտք գործել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Հայրենիքի փրկության շարժման հրավիրած բողոքի ակցիայի ժամանակ, որի ընթացքում քաղաքացիները շրջափակել են ՀՀ կառավարության շենքը, որպեսզի կառավարության անդամները չկարողանան ներս մտնել և գումարել տարեվերջյան նիստը։
«Քաղաքացիները աջակցում են ոստիկաններին՝ շրջափակել կառավարության շենքը, որ նախարարները չմտնեն»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ եթե անգամ առավոտյան 9։30 էլ գաղտագողի մտել են, ապա չեն կարողանալու դուրս գալ։
«Սա նշանակում է մի կառավարություն, որը չի կարողանալու բաց երեսով իր վարչապետի հետ մուտք գործել կառավարություն, դադարում է ժողովրդի կառավարությունը լինելուց։ ՀՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, որ այլևս օրենք, պետական կառավարման համակարգ դադարում է գոյություն ունենալ»,-նշեց Մանուկյանը։
Նա նկատեց, որ այս կառավարությունը, առանց պաշտոնական կառավարության նիստ անելու, երեկ վավերացրել է տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ ամեն րոպե, առանց նիստ անելու, կառավարությունը ինչ ասես, կարող է ստորագրել, օրինակ, Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություներ հաստատելու որոշում ընդունել։
Ցուցարարներից մեկը հայտարարեց՝ եթե Սյունիքը այսքան ուժերով պաշտպանեին, մենք այս վիճակում չէինք լինի։
Մանրամասն՝ տեսանյութում․